Logo

Այսօր հանդիպում կկայանա «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության միջև

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 15.08.2021ՍՊՈՐՏ
skynews harry kane tottenham 5388659 - Այսօր հանդիպում կկայանա «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության միջև

«Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին նախատեսում է այսօր՝ օգոստոսի 15-ին, հանդիպել «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության հետ՝ Պրեմիեր լիգայի 1-ին տուրում թիմերի միջև կայանալիք մրցավեճի ժամանակ: Այդ մասին հաղորդում է The Telegraph-ը:

Ըստ այդ պարբերականի՝ Լևին հրաժարվում է ընդունել Անգլիայի չեմպիոնի՝ հարձակվող Հարի Քեյնի տեղափոխության համար արված առաջարկը: Բիզնեսմենը հանդիպման ժամանակ կհայտնի «Մանչեսթեր Սիթիին», որ Քեյնը մնալու է լոնդոնյան ակումբում:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «քաղաքաբնակները» նոր առաջարկ են նախապատրաստում ֆուտբոլիստի տրանսֆերի գնման համար: Ակումբը Քեյնին հրավիրելու նպատակով պատրաստ է վճարել 150 մլն եվրո։ «Տոտենհեմը» չի ցանկանում բաժանվել խաղացողից, իսկ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն ուզում է միանալ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին:

Քեյնի գործող պայմանագրի ժամկետը «Տոտենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիս: 28-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում մասնակցել է 35 հանդիպման, դարձել 23 գոլի ու 14 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Տոտենհեմի» մարզիչն անդրադարձել է Քեյնի շուրջ ստեղծված իրավիճակին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ