Այսօր՝ նոյեմբերի 29–ին, կմեկնարկի բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը՝ հաղորդում է ՀԱՕԿ-ը:
Հանդիպումները կանցկացվեն «ՏԵՑ արենա» մարզադահլիճում:
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև մրցակարգով` հինգ շրջանով: Արդյունքների հիման վրա թիմերն այնուհետև հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:
Մրցաշարի մասնակիցները՝
«Լես ֆոքսիս» (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան):
Մեկնարկային օրը «Հատիսը» կմրցի «Երևան Բասկետի» հետ: Հանդիպումը կմեկնարկի 18:30-ին։