Logo

Լապորտայի դեմ անվստահության քվեարկություն կսկսվի

12:16 / 07.01.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարող է հեռացվել իր պաշտոնից: Diario Sport-ը գրում է, որ կատալոնական ակումբի ընդդիմադիր անդամները հունվարի 7-ին պաշտոնապես անվստահության քվեարկության են նախաձեռնելու: Ավելի վաղ Լապորտայի հրաժարականը պահանջել էին 10 ընդդիմադիր կազմակերպություններ:

Անվստահության քվեարկության կազմակերպիչը «Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Ժորդի Ֆարեն է, որը 2020 թվականին կազմակերպել է ակումբի նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուի դեմ անվստահության քվեարկությունը:

Ավելի վաղ Լա լիգան մերժել է «Բլաուգրանայի» ֆուտբոլիստներ Դանի Օլմոյին ու Պաու Վիկտորին մրցաշրջանի երկրորդ հատվածում հայտավորելու դիմումը, ինչի արդյունքում Լապորտայի աշխատանքից դժգոհ «սոսյոները» որոշել են անցնել ակտիվ գործողությունների:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա