Logo

Ես քո սիրով, դու՝ ուրիշի...Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է

11:13 / 20.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Սիլվա Կապուտիկյան

Մի´ մռայլվիր...

Մի´ մռայլվիր, ի´մ սիրելի,
Թե հոգնել եսէլ մի´ մնա.
Թե գերում են քեզ աշխարհի հեռուները,
Այնտե´ղ մնա:
Թե դաշտերին ես կարոտել,
Էլ մի´ փակվիր դու իմ հովտում,
Թե լեռներն են հեռվից դյութել,
Մի՜ թախծիր այս ստորոտում:
Թե աչքեր կան աչքերիդ մեջ.
Էլ ինձ նայել զուր մի´ ջանա.
Գնա´, ու թե սերդ է անշեջ,
Դու ե´տ կգասչե´ս մոռանա...
Գիտե արդեն իմ լուռ հոգին՝
Նրա համար է աշխարհում
Վանդակը միշտ վանում թռչնին,
Որ դռները փա´կ են պահում...

***

ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԻՆ ԿԱՐԴԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Ո՞վ է տեսելոր քարտեզը
Կոկորդ սեղմող մի ձեռք լինի,
Կապույտ-կանաչ-դեղին գույնը
Աչքիդ՝ կարմիր մի վերք լինի.
Ճշմարիտը ստիպումով
Հազար հանդերձ առնի վրան,
Սուտը՝ այսքա'ն երեսպատռած,
Այսքան լկտի ու մե'րկ լինի:
1881թ.

***

Երբ «տասնըհինգ» են ասում,
Ես «թվական» եմ հիշում,
Երբ «լեռնային» են ասում,
Ես Ղարաբաղ եմ հիշում,
Մեջս իրենց հունն ունեն
Բառերն՝ ինձնից էլ թաքուն,
«Արդարություն» են ասում,
Ես որբ իմ Վա՜նն եմ հիշում...

1881թ.

***

ԵՐԵՎԱՆԻ ՀԻՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Մեր պանթեոնը փոքր է ու տխուր,
Իրար հավաքած մի քանի շիրիմ.
Օմեծ մահերով հարուստ ժողովուրդ,
Ո՞Ւր են քո որդոց շիրիմները հին:
Դարեր՝ անոստան ու անհայրենիք,
Քո որդիներին մեծագործ ու զոհ
Ապրելիս՝ չեղա՜վ հայրենի տանիք,
Մեռնելիս՝ չեղա՜վ հայրենական հող.
Ու հիմա օտար շիրմատներում
Որբ ու մամռոտած հանգչում են նրանք,
Մեկը՝ Սենայի ափերին հեռու,
Մեկն՝ ամերիկյան խուլ երկնքի տակ.
Եվ քանի՜ մեծերօանլուր օրհաս,
Սրահար ընկան անապատի մեջ,
Շիրմի փոխարեն՝ տատասկ ու ավազ
Եվ ապրողներիս մորմո՜քը անվերջ...
Մեր պանթեո՜նընա խուռն ու անշուք
Աշխարհովը մեկ փռված է լռին.
Օրհնա՜նք ու արցունքօրհնա՜նք ու արցունք
Հեռո՜ւհեռավոր մեր շիրիմներին...
1957թ.

***

Թե ես չեմ սիրում

Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ,
Ինչու է ձմեռն այսքան գարուն,
Ձմռան արևը այսքան այրում,
Անխոս երկինքը այսքան անհուն,
Եթե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:

Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ,
Հապա ինչու են ձեր փողոցում
Այդքան սիրով ինձ ճամփա բացում
Անցորդներ, տներ, մայթեր ու ձյուն,
Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ:

Ու թե չենք սիրում մենք իրարու,
Ինչու են աստղերն այսքան անթիվ,
Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ,
Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ,
Եթե չենք սիրում մենք իրարու:

***

Երգ Երգոց

Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում,
Միայն չտվեց երջանիկ մի սեր.
Չտվեցոր ես հոգով անդադրում
Դեռ տենչամփնտրեմչգտնեմ ես դեռ, -
Չտվեցոր միշտ ազնիվ մի կարոտ
Մեղեդու նման թրթռա իմ մեջ,
Որ ինձ հետ զարթնի ամեն առավոտ
Ինչ որ մի տագնապանհասի մի տենչ, -
Որ մենակ լուսնի տեսքից հառաչեմ,
Կանչող ծառերի լեզուն հասկանամ,
Որ թաղծոտ երգը օդի պես շնչեմ,
Որ Վերթերի հետ տառապեմ ու լամ .-
Որ իմ մեջ առնեմ աշխարհն անհագուրդ
Ու տամ աշխարհում սիրտ հոգի ու գանձ,
Ապրեմ իմ այս խենթ վատնումով հարուստ,
Իմ կորուստներով ՝ ահսահման գտած,
Չտվեցոր ես միայն չլցվեմ
Խուլ երջանկությամբ՝ անընտել ցավին,
Չլացող աչքի արցունքը տեսնեմ,
Լսեմ խոսքը՝ չասված տակավին,
Որ բյուր քույրերիս խռովքն անհատում
Զգամ իմ արյամբէությամբ իմ ողջ,
Որ մի էջ՝ հայոց երգի մատյանում
Լցվի հավերժող հառաչով կնոջ:

***

Ես քո սիրով, դու՝ ուրիշի...

Թափառում ենք փողոցներում
Ես քո սիրովդու՝ ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում՝
Ես քո հրով, դու՝ ուրիշի:

Կարոտում ենքխնդումտխրում՝
Ես քո խոսքով, դու ուրիշի,
Սուզվում քաղցր երազներում՝
Ես քո տեսքովդու ուրիշի:

Էհ, ինչ արածբախտը խռով,
Թող աշխարհում մեզ չհիշի,
Միայն ապրենք մենք սիրելով՝
Թեկուզ ես քեզդու՝ ուրիշի...

***

ՑԱՎՈՏ ՍԵՐ

Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,
Լաց լինելու չափ դարձել եմ բարի,
Ուզում եմ գրկել պատահած մանկան,
Հեզ ականջ դնել դողդոջ ծերերին:

Հարցնել՝ ո՞ւր է հայրիկդբալիկ,
Որտե՞ղ է որդիդիմ տխուր եղբայր,
Ո՞ր օտար երկրում կռիվ է տալիս՝
Ձեզ ապրելու փող ղրկելու համար:

Թռչնահար կանանց՝ վաթսունին հակված,
Որ դեռ ջանում են երևալ ջահել,
Մոտենալասել. "Ի՜նչ լավ ես հագված",
Ասել մի քիչ սուտբայց մոգիչ բառեր:

Ասել կնոջն այս՝ դեռ սիրունատես,
Պայուսակներով ծանր բեռնված,
Հերիք Դուբայի ճամփեքը չափես,
Ինչ է թե տանը չմնան անհաց:

Դեսպանատան մոտ՝ շվար խմբերին
Տրտում թախանձել՝ որդիսմիգնա.
Ձախորդ օրերըկասեր Ջիվանին,
Կուգան ու կերթանէսպես չի մնա:

Որդուն կորցրած մորը տեսնելիս
Ուզում եմ չոքելմրմնջալ «Մեղա՜».
Աղետի գոտու տարապյալներից
Ես եմ ամաչում ուրիշի տեղակ:

ՈՒզում եմ փարվել մայր հողինմարդկանց,
Չգիտեմ ինչո՞ւ՝ չչնջալ «ների՜ր»...
Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,
Լաց լինելու չափ դարձել եմ բարի...

***

Թե իմանայիր

Ինչ խռովահույզ ճամփաներով եմ տարել իմ սերը,
Երբ թվացել է մարել են դարձիդ բոլոր լույսերը,
Խարխափել եմ ես անհայտության մեջ կեսգիշերային,
Բայց վար չեմ նետել իմ սրտի բեռը։
Իմ ամեն քայլին
Նոր գայթակղության առու է եղել,
Շամպայնի նման խշշացողկանչող,
Արբեցնող առու,
Բայց ես թեքել եմ թեքել եմ ճամփաս ու փախել հեռու:
Հավաքույթներում ամենից զնգուն ես եմ ծիծաղել,
Ու երջանկության ծփանք են կարծել իմ երգն ու ձայնը,
Բայց երբ գիշերը,
Ուղեկիցներիս մնաս բարով եմ ասել խնդադեմ,
Ու տուն մտնելովշրջել եմ դանդաղ դռան փականը,
Նույն բանալիով փակել եմ դրսի աշխարհ իմ դեմ
Ու խոր հանձնվել իմ կարոտներինիմ մենությանը։
Քայլել եմ կյանքում մենակ ու համառ,
Հասնելու հույսով քայլել եմ նորից,
Թեև անհայտ է եղել կայանը։
Մի ժպտա այդպես,
Հավատարիմ եմ մնացել ես ինձ,
Իմ հոգու լույսին իմ էությանը:

***

Մի լացացնի, շատ եմ լացել, սիրելիս,

Մի լացացնի, շատ եմ լացել, սիրելիս,
Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ,
Սիրտս շատ է լցված եղել վերքերով,
Սպիներից է կարծրացել, սիրելիս:

Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերից,
Ամենքի դեմ սիրտս բացած, աչքս` փակ,
Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ,
Իսկ ես, ավաղ. սիրտ եմ կարծել, սիրելիս:

Հոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ,
Մանկան նման` ծնկիդ գլուխս դրած,
Ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա,
Ժամս է արդեն իրիկնացել, սիրելիս...

***

Սպասումի պահեր

Արդեն գիշեր է, ուշ գիշեր փողոցներում,
Ու դու չեկար. սիրտս փողոց է ամայի
Միայն հեռվից լռություննեն կտցահարում
Ոտնաձայները ուշացած անցորդների:
Հոգիս դեռ հույսն է ամոքում. թվում է, որ
Հեռվում ծնվող ոտնաձայները անցորդի
Դանադաղում են լուսամուտիս մոտենալով
Եվ թվում է, ահա կանգնեն, կանգնեն պիտի...
Բայց հեռանում են, հեռանում նորից նրանաք`
Տագնապներիս այնպես օտար և անհաղորդ,
Տրորում է սիրտս ասես իր ոտքի տակԼուսամուտիս տակով անցնող ամեն անցորդ..

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ