Logo

«Այստեղ եմ՝ Մեսիի տոնը փչացնելու համար». Վենեսուելայի հավաքականի գլխավոր մարզիչ

17:46 / 03.09.2025Ֆուտբոլ
null

Վենեսուելայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Բատիստան խոսել է Արգենտինայի ազգային թիմի դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլում կայանալիք խաղի մասին, հայտնում է Goal-ը:

«Հանդիպելու ենք աշխարհի լավագույն հավաքականին: Գիտենք, որ այս խաղը կարող է վերջին պաշտոնական մրցավեճը լինել Մեսիի համար Արգենտինայում: Այստեղ եմ՝ Մեսիի տոնը փչացնելու համար, իհարկե, բառի դրական իմաստով: Մենք շատ ենք հարգում մրցակցին, նաև գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին, որը գիտի՝ ինչպես կառուցել ամուր թիմ: Փորձելու ենք հարձակողական խաղ ցուցադրել, քանի որ երբ մտածում ես միայն պաշտպանվելու մասին, ամեն ինչ վատ է ավարտվում»,- ասել է Բատիստան:

Արգենտինա - Վենեսուելա խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ