Logo

Այտանա Բոնմատին ծանր վնասվածք է ստացել

14:57 / 01.12.2025Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր Այտանա Բոնմատին ձախ ոտքի ֆիբուլայի կոտրվածք է ստացել, հայտնում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) պաշտոնական կայքը։

27-ամյա կիսապաշտպանը վնասվածքն ստացել է կանանց Իսպանիայի ազգային հավաքականի ճամբարում դեկտեմբերի 1-ի առավոտյան՝ մարզման ժամանակ։

Բոնմատին ապաքինումը կշարունակի «Բարսելոնայի» բուժանձնակազմի վերահսկողության ներքո։

ESPN-ի տվյալներով` եթե որոշվի վիրահատել ֆուտբոլիստին, նրա ապաքինումը կտևի 2 ամսից ավելի։

Բոնմատին Իսպանիայի հավաքականին չի օգնի Գերմանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի եզրափակիչի պատասխան խաղում, որը կկայանա դեկտեմբերի 2-ին Մադրիդում, մեկնարկը` ժամը 21:30-ին։ Կողմերի առաջին մրցավեճում գոլ չի գրանցվել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ