Հայ մարտիկ Այզեկ Դուլգարյանը (7-1) հայտարարել է UFC-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:
«Ուրախ եմ հայտարարել, որ պաշտոնապես երկրորդ պայմանագիրս եմ կնքել UFC-ի հետ։ Շնորհակալություն Iridium Sports Agency-ին սա հնարավոր դարձնելու և UFC-ին իմ հմտությունները բարձրագույն մակարդակում ցուցադրելու ևս մեկ հնարավորության համար։ Մենք նշանակված մենամարտ ունենք նոյեմբերի 1-ին»,- գրել է Դուլգարյանը:
29-ամյա Դուլգարյանը կմենամարտի Յադյեր Դել Վալյեի դեմ: Առաջիկա մրցակիցն անպարտելի է օկտագոնում, ունի 9 հաղթանակ:
Դուլգարյանը UFC-ում անցկացրել է երեք մենամարտ, գրանցել է երկու հաղթանակ և մեկ պարտություն:


