Logo

«Այժմ մրցավարը 11-մետրանոց կշանակեր». Պիկեն վերհիշել է 2009 թ. սկանդալային դրվագը

22:51 / 09.04.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախկին կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն վերհիշել է 2009 թ. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Լոնդոնի «Չելսիի» դեմ պատասխան հանդիպմանը գրանցված սկանդալային դրվագը.

«Չեմ հիշում ձեռքով խաղ, բայց լավ հիշում եմ հանդիպումն ու կարծում եմ, որ մրցավարն այժմ 11-մետրանոց կնշանակեր»,- նշել է Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ «Չելսիի» դեմ պատասխան հանդիպման 83-րդ րոպեին լոնդնոնյան ակումբի ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկայի հարվածից հետո գնդակը դիպավ Պիկեի ձեռքին, սակայն նորվեգացի մրցավար Թոմ-Հենինգ Էվրեբեն չնշանակեց 11-մետրանոց։

Կատալոնական ակումբն այդ ժամանակ արտագնա գոլի օրենքի շնորհիվ հաղթահարեց «Չելսիի» արգելքը. պատասխան հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։ Հետագայում «Բարսելոնան» եզրափակիչում 2-0 հաշվով առավելության հասավ նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ ու 3-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ