Logo

Ազար. «Կուրտուան միշտ Բենզեմայի ու Մոդրիչի նման խաղացողներին ինձնից վեր էր դասում»

18:28 / 09.08.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը, որը կարիերան ավարտել է 2023 թվականին, խոսել է Տիբո Կուրտուայի ու Կարիմ Բենզեմայի հետ իր ունեցած հարաբերություններից, գրում է AS-ը:

«Կուրտուան Բենզեմայի ու Մոդրիչի նման խաղացողներին միշտ ինձնից վեր էր դասում: Նրանք ինձ համար լեգենդներ են: Կարիմը հիանալի էր առաջին իսկ օրվանից: Մենք շփվեցինք ու խաղացինք միասին: Կարծում եմ՝ նա որոշակիորեն հիասթափված է իրադարձությունների ընթացքից, բայց մենք լավ հարաբերություններ ունենք: 

Տիբոն ու Կարիմն էին, որ մեզ օգնեցին հաղթել Չեմպիոնների լիգան: Ես ներդրում ունեցա թիմում մթնոլորտի ձևավորման մեջ: Մարդիկ դա չեն տեսնում, բայց դա կարևոր է: Այդ տարին տպավորիչ էր»,- ասել է 34-ամյա Ազարը:

Էդեն Ազարը Մադրիդի «Ռեալին» միացավ Լոնդոնի «Չելսիից» 2019 թվականին՝ մարզական կարիերայի ամենավառ ժամանակահատվածում: Այդ ժամանակ 28-ամյա բելգիացուց «Արքայական ակումբն» ու թիմի երկրպագուներն ահռելի սպասելիքներ ունեին: Սակայն «Ռեալում» անցկացրած ժամանակահատվածն Ազարի համար անհաջող դասավորվեց: Արդյունքում՝ ակումբին միանալուց 4 տարի անց՝ 2023 թվականին, Ազարը հեռացավ, ինչից հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Նա «Արքայական ակումբի» հետ հաղթեց 6 տիտղոս (Չեմպիոնների լիգա, Լա լիգա (2), ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի Սուպերգավաթ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ