Logo

Ազարը 18-րդ վնասվածքն է ստացել «Ռեալում»

00:11 / 05.02.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ թիմի բելգիացի հարձակվող Էդեն Ազարը հերթական վնասվածքն է ստացել:

32-ամյա Ազարն իսպանական ակումբում ելույթ է ունենում 2019 թվականից, երբ «Ռեալը» նրա տեղափոխության համար Լոնդոնի «Չելսիին» վճարեց 115 միլիոն եվրո:

Բելգիացին «Ռեալ» տեղափոխվելուց հետո ստացել է 18 վնասվածք, որից 17-ի ժամանակ նա նվազագույնը մեկ խաղ բաց է թողել: Վնասվածքի պատճառով Ազարը բաց է թողել ընդհանուր 74 հանդիպում:

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 7 խաղի, խփել 1 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7.5 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ