Logo

Ազարը մոտ է կարիերան ավարտելուն

20:43 / 28.08.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Էդեն Ազարը հնարավոր է ավարտի կարիերան, հայտնում է Foot Mercato-ն:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 32-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված էին ֆրանսիական «Նիսը», «Մարսելը» և «Լիլը», սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել:

Բելգիացին դեռ շարունակում է մտածել կարիերան ավարտելու մասին և մերժել է ևս 6 ակումբի առաջարկ:

Հիշեցնենք, որ «Ռեալի» հետ պայմանագիրը խզելուց հետո Բելգիայի հավաքականի նախկին խաղացողն ազատ գործակալի կարգավիճակ ունի: Ակումբային կարիերայի ընթացքում Ազարը խաղացել է նաև «Լիլում» ու Լոնդոնի «Չելսիում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ