Ազատ ոճի հայ ըմբիշներն ընդհանուր առմամբ հաջող են մասնակցում Խորվաթիայում ընթացող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանի պատվիրակներից երեքն անցել են եզրափակիչ և կպայքարեն չեմպիոնի կոչման համար, տեղեկացնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան։
Ոսկե մեդալները վիճարկելու են Գագիկ Ղազարյանը (44 կգ քաշային կարգ), Հայկ Ավանեսյանը (57 կգ) և Սահակ Հովհաննիսյանը (75 կգ)։
Բրոնզե մեդալների համար պայքարելու են Արմեն Պապիկյանը (38 կգ) և Տիգրան Ըխտոյանը (48 կգ)։ Իսկ Նարեկ Հովհաննիսյանը (62 կգ) և Անդրանիկ Ջաղեթյանը (85 կգ) ներգրավվելու են սփոփիչ փուլի գոտեմարտերին։
Հայաստանը ազատ ոճի 12 ըմբիշ էր ներկայացրել ստուգատեսին։


