Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ տեղը:
Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Արսեն Հարությունյանը (61 կգ), բրոնզե մեդալ է նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ):
Ապրիլի 11-ից Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում գորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները:
Հունահռոմեականների վճռորոշ գոտեմարտերը ևս կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


