Logo

Ազգանվան ծանրությունը ճնշող է. Տոտիի որդին 19 տարեկանում ավարտել է կարիերան

19:14 / 28.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Ռոմայի» լեգենդար նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտիի որդին` 19-ամյա Քրիստիանն ավարտել է մարզական կարիերան, հաղորդում է La Nuova-ն:

«Այո՛, ես ավարտում եմ կարիերաս, որոշել եմ»,- ասել է կենտրոնական կիսապաշտպանը:

Քրիստիան Տոտին ամիսներ շարունակ ազատ գործակալ էր, նախորդ տարի հանդես էր եկել Դ Սերիայի «Օլբիա» ակումբում: Իտալական մամուլը պարբերաբար նրա խաղը համեմատում էր լեգենդար հոր ցուցադրած ֆուտբոլի հետ և քննադատում: 

Ազգանվան ճնշմանը չդիմացած կրտսեր Տոտին պայմանագիր է կնքել ֆուտբոլային դպրոցի հետ, որը հիմնադրել է Ֆրանչեսկոն, ղեկավարը լեգենդար Տոտիի եղբայրն է` Ռիկարդոն:

Քրիստիանն այս դպրոցում կզբաղվի պատանի տաղանդների հայտնաբերմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ