Logo

Ազգերի լիգա. 0-3-ից` 3-3. Գերմանիայի ու Իտալիայի թրիլերային ոչ-ոքին

01:45 / 24.03.2025• Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականն Ազգերի լիգայի A լիգայի կիսաեզրափակիչում է։

«Բունդեսմանշաֆթը» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Իտալիայի հավաքականի հետ թրիլերային ոչ-ոքի գրանցեց` 3-3։

Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հաղթում էր 3-0 հաշվով, սակայն «Սկուադրա աձուրին» քամբեք արեց ու ոչ-ոքի կորզեց մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին։

Գերմանիայի հավաքականը պայքարը կշարունակի դիմակայության առաջին խաղում 2-1 հաշվով հաղթելու շնորհիվ։

Մրցաշարի մյուս երեք դիմակայությունները` Իսպանիա - Նիդերլանդներ, Պորտուգալիա - Դանիա և Ֆրանսիա - Խորվաթիա, շարունակվում են լրացուցիչ ժամանակում։

Ազգերի լիգա, A լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

Գերմանիա - Իտալիա` 3-3 (առաջին խաղը` 2-1) (տեսանյութ)

Յոզուա Կիմիխ, 30 (11մ), Ջամալ Մուսիալա, 36, Թիմ Կլայնդինսթ, 45 - Մոյզե Քեն, 49, 69, Ջակոմո Ռասպադորի, 90+5 (11մ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ