Բելգիայի և Իսրայելի հավաքականներն Ազգերի լիգայի նոր խաղարկության խմբային փուլի առաջին տուրի հանդիպումը կանցկացնեն Հունգարիայում, հայտնում է Բելգիայի թագավորական ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Խաղը կկայանա սեպտեմբերի 6-ին Դեբրեցենի ստադիոնում, կանցկացվի դատարկ տրիբունաների ներքո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիեժը, Բրյուսելը, Լյովենը, Անտվերպենը և Բրյուգեն հրաժարվել են ընդունել հանդիպումը՝ ելնելով քաղաքական իրավիճակից և անվտանգության լուրջ միջոցների ապահովման անհրաժեշտությունից։
Հիշեցնենք, որ Իսրայելի հավաքականը նախորդ տարվա հոկտեմբերից տնային խաղերն անցկացնում է չեզոք դաշտում: Պատճառը Գազայում շարունակվող ռազմական գործողություններն են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գազայում ստեղծված իրավիճակով պայմանավորված ՖԻՖԱ-ն հուլիսի 20-ին խորհրդի արտահերթ նիստին կքննարկի Իսրայելի հավաքականներին ու ակումբներին միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից զրկելու հարցը:
Մայիսին Պաղեստինի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Ջիբրիլ Ռաջուպը ՖԻՖԱ-ից պահանջել էր կասեցնել Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը կառույցին:


