Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Դե Լա Ֆուենտեն հրապարակել է ազգային թիմի հայտացուցակն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջիկա հանդիպումների համար, հայտնում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Դարպասապահներ՝ Դավիդ Ռայա («Արսենալ»), Ունայ Սիմոն («Աթլետիկ»), Ալեքս Ռեմիրո («Ռեալ Սոսյեդադ»)։
Պաշտպաններ՝ Պեդրո Պորո («Տոտենհեմ»), Օսկար Մինգեսա («Սելտա»), Ռոբին Լե Նորման («Աթլետիկո»), Պաու Կուբարսի, Ինյիգո Մարտինես (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Ռաուլ Ասենսիո («Ռեալ Մադրիդ»), Ալեքս Գրիմալդո («Բայեր»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։
Կիսապաշտպաններ՝ Մարտին Սուբիմենդի («Ռեալ Սոսյեդադ»), Մարկ Կասադո («Բարսելոնա»), Միկել Մերինո («Արսենալ»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ), Ալեքս Բաենա («Վիլյառեալ»), Պեդրի («Բարսելոնա»)։
Հարձակվողներ՝ Լամին Յամալ, Ֆերան Տորես, Դանի Օլմո (բոլորը՝ «Բարսելոնա»), Նիկո Ուիլյամս («Աթլետիկ»), Երեմի Պինո, Այոզե Պերես (երկուսն էլ՝ «Վիլյառեալ»), Բրայան Սարագոսա («Օսասունա»), Սամու Օմորոդիոն («Պորտու»), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսյեդադ»), Ալվարո Մորատա («Գալաթասարայ»):
Իսպանիայի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդների թիմի հետ: Հանդիպումները կկայանան մարտի 20-ին և 23-ին։