Նիդերլանդների ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է Իսպանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչի հանդիպումների հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ցանկը։
Դարպասապահներ. Բարթ Վերբրյուգեն («Բրայթոն»), Մարկ Ֆլեկեն («Բրենթֆորդ»), Նիք Օլեյ («Սպարտա Ռոտերդամ»)։
Պաշտպաններ. Վիրջիկ վան Դեյկ («Լիվերպուլ»), Դենզել Դյումֆրիս («Ինտեր»), Ժերեմի Ֆրիմպոնգ («Բայեր»), Լուսթհարել Գետրույդա («Լայպցիգ»), Յորել Հաթո («Այաքս»), Յան Պոլ վան Հեկե («Բրայթոն»), Մաթիյս դե Լիխտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Յուրիեն Թիմբեր («Արսենալ»)։
Կիսապաշտպաններ. Ռայան Գրավենբերխ («Լիվերպուլ»), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Ջասթին Կլույվերտ («Բորնմութ»), Տեոն Կոպմեյներս («Յուվենտուս»), Նոա Լանգ (ՊՍՎ), Տիջանի Ռեյնդերս («Միլան»), Երդի Սխաուտեն (ՊՍՎ), Խավի Սիմոնս («Լայպցիգ»), Կենեթ Թեյլոր («Այաքս»)։
Հարձակվողներ. Բրայան Բրոբի («Այաքս»), Կոդի Գակպո («Լիվերպուլ»), Դոնիել Մալեն («Ասթոն Վիլա»), Մեմֆիս Դեպայ («Կորինտիանս»)։
Նիդերլանդներ - Իսպանիա դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Ռոտերդամում, պատասխան խաղը` մարտի 23-ին Վալենսիայում։


