Ազգերի լիգայի եզրափակիչը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։
Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում Պորտուգալիայի ու Իսպանիայի հավաքականները հիմնական ժամանակում չպարզեցին հաղթողին՝ 2-2։
«Ֆուրիա ռոխայից» գոլով աչքի ընկան Մարտին Սուբիմենդին ու Միկել Օյարսաբալը, պորտուգալացիներից` Նունու Մենդեշն ու Կրիշտիանու Ռոնալդուն։
Հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է։