Logo

Ազգերի լիգա. Պորտուգալիան Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթեց Գերմանիային և եզրափակիչում է

01:03 / 05.06.2025Ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի առաջին կիսաեզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Գերմանիայի թիմի դեմ խաղում։

«Բունդեսմանշաֆթին» 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին հիասքանչ հարվածով պատասխանեց Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլն էլ 68-րդ րոպեին խփեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։

Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի 8-ին կխաղա մրցաշարի եզրափակիչում, որտեղ կմրցի Իսպանիա - Ֆրանսիա դիմակայության հաղթողի դեմ։

Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա հունիսի 5-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Ազգերի լիգա, կիսաեզրափակիչ

Գերմանիա - Պորտուգալիա` 1-2 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 48 - Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 63, Կրիշտիանու Ռոնալդու, 68

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ