Ազգերի լիգայի առաջին կիսաեզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Գերմանիայի թիմի դեմ խաղում։
«Բունդեսմանշաֆթին» 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին հիասքանչ հարվածով պատասխանեց Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլն էլ 68-րդ րոպեին խփեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։
Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի 8-ին կխաղա մրցաշարի եզրափակիչում, որտեղ կմրցի Իսպանիա - Ֆրանսիա դիմակայության հաղթողի դեմ։
Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա հունիսի 5-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Ազգերի լիգա, կիսաեզրափակիչ
Գերմանիա - Պորտուգալիա` 1-2 (տեսանյութ)
Ֆլորիան Վիրց, 48 - Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 63, Կրիշտիանու Ռոնալդու, 68