Logo

Ազգերի լիգա. Սերբիայի ու Հունաստանի հավաքականների հաղթանակները, այլ արդյունքներ

23:39 / 23.03.2025Ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի A/B լիգաների անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Սերբիայի հավաքականը սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին։

Դրագան Ստոյկովիչի գլխավորած թիմից երկրորդ խաղակեսում մեկական գոլ խփեցին հունական «Պանատինայկոսի» կիսապաշտպան Նեմանյա Մաքսիմովիչն ու Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը։

Սերբերը պահպանեցին տեղն A լիգայում, իսկ Ավստրիան մնաց B դիվիզիոնում։

Հունաստանի ազգային հավաքականն առաջին խաղում սեփական դաշտում 0-1 հաշվով պարտվելուց հետո՝ պատասխան մրցավեճում, հյուրընկալվելիս կարողացավ 3-0 հաշվով հաղթել Շոտլանդիայի թիմին ու դուրս գալ A լիգա։ Շոտլանդիայի թիմը նահանջեց B դիվիզիոն։

Հույներից մեկ գոլ խփեց ու երկու ասիստ կատարեց ՊԱՕԿ-ի կիսապաշտպան Յանիս Կոնստանտելիասը։

Սլովենիայի ու Սլովակիայի հավաքականների միջև պատասխան խաղը նույնպես ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Լրացուցիչ ժամանակում սլովենացիները հաղթեցին 1-0 հաշվով և պահպանեցին տեղը B լիգայում։

Ազգերի լիգա, A/B լիգաների անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպումներ

Սերբիա - Ավստրիա` 2-0 (առաջին հանդիպումը` 1-1) (տեսանյութ)

Նեմանյա Մաքսիմովիչ, 56, Դուշան Վլահովիչ, 90

Հեռացում` Գեռնոթ Թրաուներ, 68 (Ավստրիա)

Շոտլանդիա - Հունաստան` 0-3 (առաջին հանդիպումը` 1-0) (տեսանյութ)

Յանիս Կոնստանտելիաս, 20, Կոնստանտինոս Կարեցաս, 42, Խրիստոս Ցոլիս, 46

Հունգարիա - Թուրքիա` 0-3 (առաջին հանդիպումը` 1-3) (տեսանյութ)

Հաքան Չալհանօղլու, 37 (11մ), Արդա Գյուլեր, 39, Աբդուլքերիմ Բարդակչի, 90

B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ

Իսլանդիա - Կոսովո` 1-3 (առաջին հանդիպումը` 1-2) (տեսանյութ)

Օրի Օսկարսոն, 2 - Վեդատ Մուրիքի, 35, 45+3, 79

Սլովենիա - Սլովակիա` 0-0 (լրացուցիչ ժամանակ՝ 1-0) (առաջին հանդիպումը` 0-0) (տեսանյութ)

Ադամ Գնեզդա, 95

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ