Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականն Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Իսպանիայում 3-1 հաշվով հաղթեց Բելգիայի թիմին: Ուկրաինացիներից գոլ խփեցին կիսապաշտպաններ Օլեքսեյ Հուտսուլյակը, Իլյա Զաբառնին և հարձակվող Վլադիսլավ Վանատը:
Պատասխան խաղը տեղի կունենա երեք օր անց Բելգիայում: Դիմակայության հաղթողը հանդես կգա A դիվիզիոնում:
Անցումային փլեյ-օֆֆում կայացան մի շարք այլ դիմակայությունների առաջին խաղերը, բոլոր արդյունքները ներկայացնում ենք ստորև:
Ազգերի լիգա, անցումային փլեյ-օֆֆ, առաջին խաղեր
Ուկրաինա - Բելգիա` 3-1 (տեսանյութ)
Օլեքսեյ Հուտսուլյակ, 66, Վլադիսլավ Վանատ, 73, Իլյա Զաբառնի, 78 - Ռոմելու Լուկակու, 40
Սլովակիա - Սլովենիա` 0-0
Կոսովո - Իսլանդիա` 2-1 (տեսանյութ)
Հունաստան - Շոտլանդիա` 0-1 (տեսանյութ)
Բուլղարիա - Իռլանդիա` 1-2 (տեսանյութ)
Ավստրիա - Սերբիա` 1-1 (տեսանյութ)
Թուրքիա - Հունգարիա` 3-1 (տեսանյութ)