Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0-2 հաշվով պարտվում է Վրաստանի թիմին:
32-րդ րոպեին «Նոայի» կիսապաշտպան Արտակ Դաշյանի սխալից հետո վրացիները հակագրոհեցին, հաշիվը բացեց իսպանական «Լևանտեի» կիսապաշտպան Գեորգի Կոչորաշվիլին: Ընդամենը 5 րոպե անց ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն խորքից փոխանցում ստացավ և գրավեց Օգնյեն Չանչարևիչի դարպասը: Ի դեպ, Միկաուտաձեին ասիստ կատարեց իսպանական «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին: Սա նրա կարիերայում առաջին ասիստն է:
ԹԱՐՄԱՑՈՒՄ
Այսպիսով, առաջին խաղակեսից հետո Հայաստանի ազգային հավաքականը պարտվում է 0-2 հաշվով:
Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում չորս հարված կատարեց, մեկը` դիպուկ: Միակ դիպուկ հարվածը կատարեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» վինգեր Էդգար Սևիկյանը, տպավորիչ սեյվ կատարեց Գեորգի Մամարդաշվիլին:
Վրացիները 6 հարված կատարեցին, երեքը` դիպուկ:
Գոլերը` տեսանյութով:
Խաղը հեռարձակվում է «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: