Իսպանիայի ազգային հավաքականը դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի Պորտուգալիայի դեմ:
«Շտուտգարտ Արենայում» կայացած երկրորդ կիսաեզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոնը 5-4 հաշվով հաղթեց աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականին: Ի դեպ, մինչև 79-րդ րոպեն Իսպանիան հաղթում էր 5-1 հաշվով: Իսպանիայի հավաքականի կազմում դուբլ գրանցեց կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը:
Պատմության մեջ առաջին անգամ այս հավաքականների միջև խաղում 9 գոլ գրանցվեց: Նաև պատմության մեջ առաջին անգամ իսպանացիները Ֆրանսիայի հավաքականի դեմ պաշտոնական խաղում 5 գոլ խփեցին, իսկ ֆրանսիացիները՝ 4՝ իսպանացիների դեմ խաղերում:
Հունիսի 8-ին երրորդ տեղի համար խաղում Շտուտգարտի ստադիոնում Ֆրանսիան կմրցի Գերմանիայի դեմ, նույն օրը Մյունխենում գավաթը կվիճարկեն Իսպանիան ու Պորտուգալիան: Երկու հանդիպումներն էլ կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Ազգերի լիգա, կիսաեզրափակիչ
Իսպանիա - Ֆրանսիա` 5-4 (տեսանյութ)
Նիկո Ուիլյամս, 22, Միկել Մերինո, 25, Պեդրի, 55, Լամին Յամալ, 54 (11մ), 67 - Կիլիան Մբապե, 59 (11մ), Ռայան Շերկի, 79, Դանիել Վիվիան, 84 (ինքնագոլ), Ռանդալ Կոլո Մուանի, 90+3