Logo

Ազգերի լիգայի անցկացման ժամկետը նույնպես կփոխվի

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 29.04.2020ՍՊՈՐՏ
IMG 9892 - Ազգերի լիգայի անցկացման ժամկետը նույնպես կփոխվի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:54

-

-

Ազգերի լիգայի մեկնարկային հանդիպումները, որոնք պետք է կայանային սեպտեմբեր ու հոկտեմբեր ամիսներին, հետաձգվելու են կորոնավիրուսի համաճարակի պատճառով, տեղեկացնում է Independent-ը։

ՈւԵՖԱ-ն հայտարարել էր, որ ազգային հավաքականների հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամանակահատվածով։

Այս օրերին ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն միջազգային հանդիպումների անցկացման երկու օրացույցային պլան են դիտարկում։ Առաջինի համաձայն՝ հետաձգման պատճառով այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին յուրաքանչյուր երկիր անցկացնելու է 3-ից մինչև 6 հանդիպում։ Քննարկման սեղանին է նաև հավաքականների խաղերի համար լրացուցիչ պատուհանների ստեղծումը, մասնավորապես՝ 2020-ի նոյեմբերին, ինչպես նաև հաջորդ տարվա մարտ, հունիս ու սեպտեմբեր ամիսներին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում ընդգրկված է C դիվիզոնի 2-րդ խմբում, որտեղ պետք է մրցի Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Վրաստանի ընտրանիների հետ: Մեր ընտրանու առաջին հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

Իրականում ինչ նշանակություն ունի Ազգերի լիգայի այս մրցաշարը Հայաստանի հավաքականի համար

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ