Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ճանաչվել է Ազգերի լիգայի եզրափակիչ հատվածի լավագույն խաղացող՝ հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Նա վերահսկում էր երկու խաղերն էլ, խաղ թելադրում ու ավելի լավը դարձնում խաղընկերներին»,- Բուսկետսի մասին ասել է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդ Ռոբի Քինը:
Իսպանիայի հավաքականի ավագը հրաշալի հանդիպում է անցկացրել իտալացիների դեմ կիսաեզրափակիչում: La Gazzetta dello Sport-ը խաղից հետո Բուսկետսին բնութագրել է «մաեստրո» բառով: Եզրափակիչում նույնպես Բուսկետսը փայլել է: Նա կատարել է Իսպանիայի հավաքականի միակ գոլի փոխանցումը, որից հետո Միկել Օյարսաբալը բացել է խաղի հաշիվը: Ի վերջո Իսպանիայի հավաքականը զիջել է եզրափակիչում Ֆրանսիայի ընտրանուն 1-2 հաշվով:
ԲՈՒՍԿԵՏՍԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՏՎԱԾՈՒՄ
Խաղացած րոպեներ՝ 180
Գոլային փոխանցում՝ 1
Գնդակի խլում՝ 9
Փոխանցումների ճշգրտություն՝ 94%
Ֆրանսիան՝ Ազգերի լիգայի հաղթող (տեսանյութ)