Logo

Ասպիլիկուետան մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:08 / 19.07.2022• ՍՊՈՐՏ
Սեզար Ասպիլիկուետա

Լոնդոնի «Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն:

«Չելսին» իսպանացուն փոխարինելու համար սկսել է տարբերակներ դիտարկել: Լոնդոնյան թիմը 32-ամյա եզրային պաշտպանին փոխարինելու համար ցանկանում է ձեռք բերել «Սևիլիայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեին, որի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:

Ասպիլիկուետան 2012 թվականից է պաշտպանում «Չելսիի» գույները: Իսպանացու պայմանագիրն անգլիական գրանդի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ Ռոբերտ Լևանդովսկիի գործարքից հետո մտադիր է ուժեղացնել կատալոնական թիմի պաշտպանությունը:

Այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակում «Բարսելոնայի» կազմը համալրել է «Չելսիի» նախկին պաշտպան Անդրեաս Քրիստենսենը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ