Անգլիայի առաջնության 22-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում 0-1 հաշվով զիջեց «Էվերթոնին»:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան ակումբի պատմության մեջ առաջին մարզիչն է, որը երեք արտագնա խաղ անընդմեջ պարտվել է «Էվերթոնին», հայտնում է Opta-ն:
Արտետայի գլխավորությամբ առաջին հանդիպումը կայացել է 2020 թվականի դեկտեմբերին, երբ «Արսենալը» 1-2 հաշվով պարտվեց «Էվերթոնին»: 2021 թվականի դեկտեմբերին կրկին նույն հաշիվն էր գրանցվել:
Չնայած պարտությանը՝ «Արսենալը» 50 միավորով շարունակում է պահպանել Պրեմիեր լիգայում առաջատարությունը: Մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթին» հետ է 5 միավորով:


