Logo

«Բաչկա Տոպոլա» - «Նոա» հանդիպման մրցավարները

19:56 / 17.12.2024Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու սերբական «Բաչկա Տոպոլայի» միջև Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպման մրցավարական անձնակազմը։

Հանդիպումը սպասարկելու են ռումինացի մրցավարները։ Գլխավոր մրցավար է նշանակվել Մարիան Բարբուն, որին եզրերում կօգնեն Օվիդիե Արտենեն ու Իմրե Բուչին, չորրորդ պաշտոնյան լինելու է Ռարեշ Վիդիկանը, իսկ տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատուները` Օվիդիու Հացեգանը և Սեբաստյան Կոլցեսկուն։

«Բաչկա Տոպոլա» - «Նոա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի կեսգիշերին ու կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա