Logo

Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթեց Նդոնգենիին և նվաճեց IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին

22:15 / 02.07.2025Բռնցքամարտ
null

Տոկիոյի Օլիմպիական խաղերի (2021թ.) բրոնզե մեդալակիր, հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Ստամբուլում նոկաուտով հաղթել է հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին։

9-րդ ռաունդում 32-ամյա Բաչկովը հուժկու հարվածով տապալել է մրցակցին ու նվաճել IBA Pro վարկածով չեմպիոնական գոտին։ Նա նաև պաշտպանել է WBA Continental գոտին։ Մենամարտը կայացել է մինչև 63,5 կգ քաշային կարգում։ 

Եվրոպայի եռակի չեմպիոն Բաչկովին պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է բոլոր 8 մենամարտերում (7-ը` նոկաուտով)։ Նդոնգենին կրել է 7-րդ պարտությունը։ Նա նաև 33 հաղթանակ ունի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ