«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով անգլիական գրանդից Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին:
«Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և այնքան լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։
Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում քո բոլոր գործողություններին։
Քեզ կկարոտենք, հաջողություն եմ մաղթում քո նոր ակումբում»,- գրել է եգիպտոսցին:
I consider myself lucky to have had you as a teammate and friend. You were always very real and brought so much good energy wherever you went.
— Mohamed Salah (@MoSalah) August 13, 2025
You made us laugh and showed heart in everything you did.
You will be missed and I wish you the best in your new club. pic.twitter.com/Opv0uJaiCp


