«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն խոսել է «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրի խաղում (1-1) իր հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին։
«Էական չէ՝ ինձ «սև» են անվանում կամ այլ վիրավորանք են թույլ տալիս։ Ես սևամորթ եմ և հպարտ եմ դրանով։
Ինձ զարմացրել է միայն այն, որ «Խետաֆեի» երկրպագուներն ինձ վիրավորում էին այն պարագայում, որ նրանց ավագը նույնպես սևամորթ է»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բալդեն ընթացիկ մրցաշրջանի 27 խաղում խփել է 1 գոլ, կատարել 6 ասիստ։


