Անվանի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է ընդամենը երկու ամիս անց հեռանալ իտալական «Ջենոայից»։
La Gazzetta dello Sport-ը գրում է, որ 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Կրուս Ասուլը»։ Կողմերը հավանական գործարքի հարցում բանակցում են։ Մեքսիկական ակումբը պատրաստ է 2025 թ. ձմռանը ձեռք բերել Բալոտելիին։
Հիշեցնենք, որ Բալոտելին «Ջենոային» միացել է հոկտեմբերի 28-ին, մասնակցել 6 հանդիպման, դաշտում անցկացրել 56 րոպե և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։