Logo

Բալոտելին պատրաստվում է ևս մեկ վերադարձի

21:55 / 13.10.2025Ֆուտբոլ
null

Կարիերայում երրորդ անգամ երկար ժամանակով ազատ գործակալի կարգավիճակում մնացած Մարիո Բալոտելին պատրաստվում է ևս մեկ վերադարձի, հաղորդում է Footmercato-ն:

«Ես մի փոքր փակուղու մեջ եմ։ Շաբաթը մի քանի անգամ մենակ եմ մարզվում և ֆիզիկապես շատ լավ եմ զգում։ Առաջարկներ եմ ստացել արտասահմանից, բայց հույս ունեի Իտալիայում թիմ գտնել։ Մի քանիսը ստացել եմ, բայց պետք է որոշեմ՝ անմիջապես պայմանագիր կնքե՞լ, թե՞ սպասել հունվարյան տրանսֆերային պատուհանին:

Ինձ համար ազգային հավաքականը հիմնարար նշանակություն ունի։ Ես ոչ մեկի վրա չեմ հարձակվում, բայց հաճախ տեսնում եմ խաղացողների, որոնք խաղում են ազգային հավաքականում՝ առանց իրենց ապացուցելու, իրենց երկրի մարզաշապիկը պաշտպանելու ցանկության, և դա ինձ դուր չի գալիս։ Երբ ես ազգային հավաքականում էի, հպարտ էի, որ ներկայացնում էի Իտալիան, և դա այն բանն է, որը ես կարոտում եմ։ Արդյոք ես վերջին կենտրոնական հարձակվո՞ղն էի, որը խաղացել է աշխարհի առաջնությունում։ Այո՛, ինձ դա ասել են»,- ասել է 35-ամյա Բալոտելին:

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2024 թվականի հոկտեմբերին ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Ջենոային», որի կազմում ելույթներն ավարտել է հուլիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ