«Ադանա Դեմիրսփորի» նորեկ Մարիո Բալոտելին փոխարինվելուց հետո բարկացած հարվածել է խաղընկերներից մեկին:
Իտալացի հարձակվողին դուր չի եկել այն, որ փոխարինվել է «Կոնյասփորի» դեմ խաղի 56-րդ րոպեին, երբ հաշիվը 1-1 էր:
Չնայած Բալոտելիի պահվածքին՝ թիմակիցը միջադեպին ուշադրություն չի դարձրել:
Նոր թիմում «Սուպեր Մարիոն» անցկացրել է 3 խաղ, աչքի ընկել 1 գոլային փոխանցումով:

