Logo

Բանակայինների ԱԱ. Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր, Դավիթ Օվասապյանը մեդալ չնվաճեց

18:27 / 22.11.2024Ըմբշամարտ
null

Կարեն Խաչատրյանը (87 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին մոտեցող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում։

Հունահռոմեականների պայքարի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 3-1 հաշվով հաղթեց շվեյցարացի Դամիան Վոն Էյուվին։

Դավիթ Օվասապյանը (130 կգ) բրոնզե մեդալը վիճարկեց ռուս Մարատ Կամպարովի հետ ու պարտվեց 1-3 հաշվով։

Հայաստանի վերջին ներկայացուցիչ, ազատ ոճի ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) բրոնզե մեդալը կվիճարկի հնդիկ Բաբասահեբ Փաթիլ Փրհութավիրայի հետ։

Հիշեցնենք, որ բանակայինների ԱԱ-ի նախորդ երկու մրցումային օրերին Հայաստանը նվաճել էր 3 ոսկե, 3 արծաթե ու 6 բրոնզե մեդալ։ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել էին չեմպիոնի կոչումը, Էլեն Բաբաջանյանը (53 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Տիգրան Մինասյանը (55 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանն (79 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի։

Բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցում են 24 երկրի ըմբիշներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա