Logo

«Բանանցը» 2-րդ փորձից չկարողացավ անել այն, ինչ «Շիրակին» հաջողվել էր մեկ փորձից

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.07.2018Հայկական ֆուտբոլ
37394738 1746560438730308 1807239611575959552 o - «Բանանցը» 2-րդ փորձից չկարողացավ անել այն, ինչ «Շիրակին» հաջողվել էր մեկ փորձից

Եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբներից վերջինը պատասխան հանդիպումն անցկացրած «Բանանցն» էլ դուրս մնաց մրցաշարից՝ կրկին պարտվելով բոսնիական «Սարաևոյին»: Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունը 12-րդն էր «Բանանցի» համար, որը կրկին չկարողացավ հաղթահարել առաջին փուլի արգելքը՝ երկու հանդիպումներում էլ զիջելով բոսնիական «Սարաևոյին»:

Եվրոպական ասպարեզում իր ելույթների 15-ամյա պատմության ընթացքում «Բանանցին» առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Նման հաջողության «Բանանցի» ֆուտբոլիստները հասել են 2005/06թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ երկու խաղերի ընդհանուր արդյունքով առավելության հասնելով Թբիլիսիի «Լոկոմոտիվի» նկատմամբ (2-3, 2-0):

37358782 1746412692078416 3228800252416884736 o 960x637 - «Բանանցը» 2-րդ փորձից չկարողացավ անել այն, ինչ «Շիրակին» հաջողվել էր մեկ փորձից

2. Եվրոգավաթներում անցկացրած 26 հանդիպումներում «Բանանցը» 19-րդ պարտությունը կրեց: Մնացած խաղերից 4-ում «Բանանցը» հաղթել է, 3-ն ավարտել է ոչ-ոքի: «Բանանցի» ֆուտբոլիստները խփել են 18 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 56 գնդակ:

«Սելթիկը» դարձավ առաջին թիմը, որ գերազանցեց «Ալաշկերտին» եվրոգավաթի առաջին փուլում. «Սելթիկ» – «Ալաշկերտ» հանդիպումը՝ 10 փաստով

3. «Սարաևոյից» կրած խոշոր հաշվով պարտությունը 7-րդն էր «Բանանցի» համար եվրոգավաթներում: Մինչ այդ «Բանանցն» այդ կարգի պարտություններ էր կրել ուկրաինական «Դնեպրից» (0-4), շվեյցարական «Յանգ Բոյզից» (0-4), ավստրիական «Զալցբուրգից» (0-7, 0-3), Կիպրոսի «Անորտոսիսից» (0-3) և «Օմոնիայից» (1-4):

37417900 1746560305396988 2088853049442304 o 960x640 - «Բանանցը» 2-րդ փորձից չկարողացավ անել այն, ինչ «Շիրակին» հաջողվել էր մեկ փորձից

4. Եվրոգավաթների մրցաշարերում «Բանանցը» 5-րդ անգամ երկու հանդիպումներում էլ պարտվեց մրցակցին: Նախկինում դա պատահել էր ուկրաինական «Իլիչևեցի» (0-2, 0-2), ավստրիական «Զալցբուրգի» (0-7, 0-3), Կիպրոսի «Անորտոսիսի» (0-3, 0-1) և «Օմոնիայի» (0-1, 1-4) հետ կայացած հանդիպումներում:

5. Եվրոգավաթներում «Բանանցը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Վերջին անգամ «Բանանցը» դրական արդյունքի էր հասել 2014/15թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում՝ որակավորման առաջին փուլի պատասխան խաղում սեփական հարկի տակ Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ 3-2 հաշվով առավելության հասնելով Անդորրայի «Սանտա Կոլոմայի» նկատմամբ: Սակայն այդ հաղթանակը «Բանանցին» հաջորդ փուլի ուղեգիր չպարգևեց, քանի որ առաջին խաղում մրցակցին զիջել էր 0-1 հաշվով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ