Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականից առաջին անգամ հրավեր ստանալու մասին, հայտնում է Metaratings-ը։
«Հայաստանի հավաքականում հանդես գալն ինձ համար մեծ պատիվ է, hպարտություն։ Շատ երկար էի սպասում Հայաստանի հավաքական հրավիրվելուն։
Զրուցել եմ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Ամեն ինչ չեմ պատմի, բայց նա ասաց, որ ինձ հրավիրել է, որպեսզի հարմարվեմ թիմին և ընկերանամ տղաների հետ։
Նախկինում էլ 2-3 օր եղել եմ հավաքականի ճամբարում։ Կփորձեմ հասկանալ այն սկզբունքները, որոնք ինձանից պահանջվում են, ու անել ամեն ինչ՝ Հայաստանի հավաքականին օգտակար լինելու համար»,- ասել է 20-ամյա ֆուտբոլիստը։
Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում նոյեմբերի 13-ին Երևանում կմրցի Հունգարիայի թիմի դեմ, իսկ նոյեմբերի 16-ին հյուրընկալվելիս կհանդիպի Պորտուգալիային։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև`


