Logo

Բանգկոկ. Գուրգեն Մադոյանը երկրորդ հաղթանակը տարավ

16:55 / 26.05.2024Բռնցքամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը (71 կգ) երկրորդ հաղթանակը տարավ Բանգկոկում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում: Մադոյանը 1/32 եզրափակիչում հաղթեց Հյուսիսային Կորեան ներկայացնող Իլ Հյոկ Կիմին:

Մայիսի 26-ին ռինգ էր դուրս եկել նաև Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), որը 1/32 եզրափակիչում պարտվել է:

Նախորդ մրցումային օրերին հաղթանակներ էին տարել Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ):

Հիշեցնենք, որ Հայաստանը բռնցքամարտից դեռևս Փարիզ-2024-ի ուղեգիր չունի: Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ