Logo

Բանգկոկ. Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում պարտվեց, բայց օլիմպիական ուղեգրի համար պայքարը կշարունակի

19:03 / 01.06.2024Բռնցքամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ավարտին մոտեցող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց:

2022թ. Եվրոպայի փոխչեմպիոնը 0-5 հաշվով զիջեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Քրիստիան Պինալեսին:

Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը դեռ պահպանում է Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճելու շանսը: Հայ բռնցքամարտիկը հունիսի 2-ին ուղեգրի համար լրացուցիչ մենամարտում կհանդիպի մյուս կիսաեզրափակիչում պարտված հորդանանցի Հուսեին Իշաիշին:

Հունիսի 2-ին Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար կպայքարեն նաև 2022թ. Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը (66 կգ) և 2021թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Հիշեցնենք, որ Հայաստանը բռնցքամարտից դեռևս օլիմպիական ուղեգիր չունի: Փարիզ-2024-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ