Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) երկրորդ հաղթանակն է տարել։
1/16 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել լատվիացի Ռոբերտս Լիորանկասի նկատմամբ։
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ երկու հաղթանակ տարել է նաև Գուրգեն Մադոյանը (71 կգ)։ Հաղթանակով են մեկնարկել նաև Բարեղամ Հարությունյանը (51 կգ) և Արթուր Բազեյանը (57 կգ), իսկ Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), ցավոք, պարտվել է։
Հիշեցնենք, որ Հայաստանը բռնցքամարտից դեռևս Փարիզ-2024-ի ուղեգիր չունի: Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: