Գրոսմայստեր Զիաուր Ռահմանը շախմատի Բանգլադեշի առաջնության վերջին՝ 12-րդ տուրի, պարտիայի ժամանակ մահացել է, հայտնում է AFP-ն:
50-ամյա Ռահմանը սրտի կաթված է ստացել և ընկել խաղատախտակի վրա: Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են Դաքայի հիվանդանոց, որտեղ մահացել է:
Նա Բանգլադեշի առաջատար շախմատիստն էր: 2022 թվականին Բանգլադեշի հավաքականի առաջին համարն էր Համաշխարհային օլիմպիադայում:


