2021-ի իր սիրելի ֆիլմերի ցանկով կիսվել է Բարաք Օբաման, որն էլ ներկայացնում ենք ստորև:
1. Նստի՛ր իմ մեքենայի ղեկին / Doraibu mai ka / Сядь за руль моей машины
Ռեժիսոր Յուսուկեին հրավիրվում է բեմադրելու «Քեռի Վանյան» Հիրոսիմայի թատերական փառատոնին: Այնտեղ նրան տրամադրում են վարորդ՝ լռակյաց Միսակիին։ Իրենց համատեղ «կյանքի» ընթացքում Յուսուկեն սկսում է վերանայել իր հարաբերությունները կնոջ հետ, որի հետ թվում էր, թե երջանիկ էր մինչև նրա անսպասելի մահը երկու տարի առաջ: Իսկ Միսակին հնարավորություն է ստանում գլուխ հանել իր դժվարին անցյալից:
2. Սոուլի ամառը / Summer of Soul / Лето соула
Պատմություն 1969 թվականի Հարլեմի մշակութային փառատոնի մասին։
3. Վեսթսայդյան պատմություն / West Side Story / Вестсайдская история
Ֆիլմի ռեժիսորն է Սթիվեն Սփիլբերգը:
Նյու Յորք, 1950-ականների վերջ. երկու փողոցային ավազակախմբերի առճակատման և պատերազմող խմբավորումներից երիտասարդի և աղջկա անհնարին սիրո պատմություն։
4. Շան իշխանությունը / The Power of the Dog / Власть пса
Ֆիլ և Ջորջ եղբայրները Մոնտանայի ամենամեծ ռանչոյի սեփականատերերն են: Չնայած ազգակցական կապին, եղբայրները քիչ են նման: Ֆիլը խելացի է և դաժան, մինչդեռ Ջորջը բարի է և կարգուկանոնով: Երբ Ֆիլն իմանում է, որ Ջորջը գաղտնի ամուսնացել է Ռոուզի՝ մի այրու հետ, նա որոշում է օգտագործել այդ կնոջ որդի Փիթերին՝ քանդելու նրանց ամուսնությունը:
5. Խոզ / Pig / Свинья
Ռոբ անունով ինքնամփոփ տղամարդը երկար տարիներ շարունակ ապրում է Օրեգոնի անապատում: Իր միակ ընկերոջ՝ հատուկ վարժեցրած խոզի հետ նա անտառում փնտրում է տրյուֆելներ և շաբաթը մեկ անգամ դրանք վաճառում գնորդին՝ Ամիրին: Մի անգամ անհայտ անձինք հարձակվում են նրա վրա, ծեծում և առևանգում խոզին։ Այժմ Ռոբը ստիպված կլինի հիշել վաղուց մոռացված սոցիալական հմտությունները և Ամիրի օգնությամբ մեկնել քաղաք՝ այցելելու հին ծանոթներին։
6. Ինքնություն / Passing / Идентичность
Դպրոցական ընկերներ Քլեր Քենդրին և Այրին Ռեդֆիլդը հանդիպում են մի քանի տարի անց: Հին հարաբերությունները վերակենդանացնում են անցյալի գաղափարները, որոնք վտանգում են կործանել երկուսի կյանքը:
7. Չոր հաշվարկ / The Card Counter / Холодный расчет
Պոկերում գլխավորը սառնասիրտ մնալն է և մի քանի քայլ առաջ հաշվելը: Հենց այս հմտություններն էր, որ Ուիլյամը կատարելապես տիրապետեց, երբ որոշեց նոր կյանք սկսել: Այժմ նա վստահորեն պատրաստվում է մասնակցել World Series-ին ու մեծ գումարների մրցավազքին՝ հասկանալով, որ սա իր հնարավորությունն է ազատվելու իր անցյալի գաղտնիքներից։ Բայց երբ ճակատագիրը նրան հատուցման հնարավորություն է տալիս, Ուիլյամը ներքաշվում է խաղի մեջ, որտեղ վտանգված է ավելին, քան փողը:
8. Հուդան և Սևամորթ Մեսիան / Judas and the Black Messiah / Иуда и черный мессия
Չիկագո, 1968 թ. Հանցագործ Ուիլյամ Օ’Նիլը, որը բռնվել է կեղծ անձնագրով ավտոմեքենայի հափշտակության պատճառով, համաձայնում է գործարքի կնքել դաշնային ծառայությունների հետ: Նա ներթափանցում է արմատական «Սև պանտերաներ» կազմակերպության մասնաճյուղ և շահում առաջնորդ Ֆրեդ Հեմփթոնի վստահությունը…
9. Աշխարհի ամենավատ մարդը / Verdens verste menneske / Худший человек на свете
Ջուլիի կյանքից չորս տարիների մասին է այս ֆիլմը:
10. Ծեր Հենրին / Old Henry / Старый Генри
Հենրի անունով մի այրի ֆերմեր և նրա որդին փողով լի տոպրակով մի տղամարդու են ապաստան տվել։ Երբ զինված ջոկատը գալիս է փողի հետևից, Հենրին պետք է գործ անցնի։
11. Վերջին դուել / The Last Duel / Последняя дуэль
Ֆրանսիա, 14-րդ դարի վերջ. Ասպետ Ժան դե Կարուժի և նրա ուղեկից ու հարևան Ժակ Լե Գրիսի հարաբերությունները աստիճանաբար վատանում են, հասնում անլուծելի կոնֆլիկտի։ Վիրավորված Կարուժը դիմում է Ֆրանսիայի թագավոր Շառլ VI-ին օգնության համար, և նա որոշում է, որ հակառակորդները պետք է լուծեն վեճը մահացու մենամարտում։
12. Մակբեթի ողբերգությունը / The Tragedy of Macbeth / Трагедия Макбета
Կախարդները համոզում են շոտլանդացի լորդ Մակբեթին, որ նրան վիճակված է թագավոր դառնալ։ Դավաճանելով ընկերներին և հետևելով հավակնոտ կնոջ խորհրդին՝ նա ընտրում է չարությունը՝ որպես իր նպատակներին հասնելու միջոց։
13. Կամոն Կամոն / C’mon C’mon / Камон Камон
Ռադիոլրագրողը փոքրիկ զարմիկի հետ շրջում է ամբողջ երկրով մեկ։
13. Ո՞ւր ես գնում, Աիդա / Quo vadis, Aida? / Куда ты идешь, Аида?
Աիդան ՄԱԿ-ի զորքերի թարգմանիչ է: Նրա ամուսինն ու որդիներն ապրում են Սրեբրենիցայում, նրանց այնտեղ վտանգ է սպառնում։ Հակամարտության երկու կողմերն էլ անտեսում են ՄԱԿ-ի վերջնագիրը, և Աիդան հասկանում է, որ կապույտ սաղավարտները չեն կանգնեցնի արյունահեղությունը։ Օգտագործելով ներքին տեղեկատվություն՝ կինը փորձում է փրկել իր ընտանիքը՝ վտանգելով սեփական կյանքը։