Logo

«Բարսելոնան» ցանկանում է խզել թիմի հարձակվողի հետ կնքած պայմանագիրը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:19 / 21.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» մտադիր է հրաժեշտ տալ թիմի հարձակվող Մարտին Բրեյթվեյթին։ Կատալոնական ակումբը պատրաստ է խզել 30-ամյա դանիացու հետ պայմանագիրը, հաղորդում է AS-ը։

Եթե դա տեղի ունենա, ապա ֆուտբոլիստին կփորձի թիմ հրավիրել «Ռայո Վալյեկանոն»։ Իրավիճակին նաև «Խետաֆեն» է հետևում։ 2021/22 մրցաշրջանում Բրեյթվեյթը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է Լա լիգայի 4 խաղի, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

«Բարսելոնայի» հետ նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Transfermarkt-ը 6 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ