Կատալոնական «Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեին ընդգրկել է Լա լիգայի 3-րդ տուրում «Վալյադոլիդի» դեմ օգոստոսի 28-ին կայանալիք խաղի հայտացուցակում:
Լա լիգան միայն օգոստոսի 27-ին է հաստատել 23-ամյա ֆուտբոլիստի գրանցումը տրանսֆերային համակարգում:
«Բարսելոնայի» հայտացուցակը
Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Ժերար Պիկե, Ռոնալդ Արաուխո, Սերխիո Բուսկետս, Ուսման Դեմբելե, Պեդրի, Ռոբերտ Լևանդովսկի, Անսու Ֆատի, Ֆերան Տորես, Մեմֆիս Դեպայ, Անդրեաս Քրիստենսեն, Միրալեմ Պյանիչ, Պյեռ-Էմերիկ Օբամեյանգ, Ժորդի Ալբա, Ֆրանկ Կեսիե, Սերժի Ռոբերտո, Ֆրենկի դե Յոնգ, Ռաֆինյա, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ինյակի Պենյա, Բալդե, Գավի, Արնաու Տենաս:
Հիշեցնենք՝ Ժյուլ Կունդեն «Բարսելոնայի» կազմը համալրել է ամառային տրանսֆերային պատուհանին «Սևիլիայից»: Կատալոնական ակումբը տրանսֆերի համար վճարել է 50 միլիոն եվրո:
«Բարսելոնա» - «Վալյադոլիդ» խաղը կմեկնարկի ժամը 21:30-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:


