Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» կընդունի Միլանի «Ինտերին»:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Սերխի Ռոբերտո, Ժերար Պիկե, Էրիկ Գարսիա, Ալեխանդրո Բալդե, Սերխիո Բուսկետս, Ֆրենկի դե Յոնգ, Պեդրի, Ուսման Դեմբելե, Ռաֆինյա, Ռոբերտ Լևանդովսկի:
«Ինտեր». Անդրե Օնանա, Միլան Շկրինիար, Ստեֆան դե Վրեյ, Ալեսանդրո Բաստոնի, Ֆեդերիկո Դիմարկո, Մատեո Դարմիան, Նիկոլո Բարելա, Հաքան Չալհանօղլու, Հենրիխ Մխիթարյան, Էդին Ջեկո, Լաուտարո Մարտինես:
Հիշեցնենք, որ երրորդ տուրում «Ինտերը» նվազագույն հաշվով տնային հաղթանակ էր տարել «Բարսելոնայի» նկատմամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի մեկնարկային կազմում խաղացել էր առանց փոխարինման։
«Բարսելոնա» - «Ինտեր» խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


