Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Սաուդյան Արաբիայում ակումբի երկրպագուների հետ լուսանկարվելու ընթացքում երկխոսություն է ունեցել նրանցից մեկի հետ:
Երկրպագուն Լապորտային ասել է, որ թիմին պետք է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը, ինչին ի պատասխան՝ ակումբի նախագահը կատակել է՝ ասելով՝ «ո՞վ է նա», իսկ հետո՝ ավելացրել՝ «այդ տղան շատ լավ խաղացող է»՝ հաղորդում է Diario Sport-ը:
Հավելենք՝ Էրլինգ Հալանդի ու Դորտմունդի «Բորուսիայի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է գալիք ամռանը: Ֆուտբոլիստի ծառայություններով Իսպանիայում հետաքրքրված են «Բարսան» ու «Ռեալը»: