Logo

«Բարսելոնայի» ամենահայտնի սաներին տրվել են «Լա Մասիայի» հերթական համարներ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:14 / 16.01.2022Լուրեր
null

«Բարսելոնան» մտադիր է այսուհետ հերթական համար տրամադրել ակումբի այն բոլոր սաներին, որոնք մեկնարկելու են առաջին թիմում:

Ինչպես հաղորդում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը, «Լա Մասիայի» հիմնադրումից հետո 192 ֆուտբոլիստ է տեղափոխվել հիմնական կազմ: 

Այսուհետ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որը կմեկնարկի առաջին թիմում, կստանա հատուկ խաղաշապիկ՝ հերթական համարով: Այն խաղացողները, որոնք արդեն ցանկում են, խաղաշապիկ ստանալու են պայմանագիրը երկարաձգելուց հետո:

«Լա Մասիան» հիմնադրվել է 1979/80 մրցաշրջանում: Առաջին սանը Ժոան Խոսեպ Էստելան է: 

Հատկանշական է, որ «Բարսելոնայի» ակադեմիայի ամենահայտնի սաները նույնպես ստացել են հերթական համարներ. Լիոնել Մեսի (93), Չավի (70), Անդրես Ինիեստա (85), Պեպ Գվարդիոլա (44), Կառլես Պույոլ (75), Գիլյերմո Ամոր (33), Ժերար Պիկե (119), Վիկտոր Վալդես (83), Սերխիո Բուսկետս (120), Ժորդի Ալբա (143):

Վերջին սաների թվում են Անսու Ֆատին (178), Ռոնալդ Արաուխոն (179), Օսկար Մինգեսան (181), Նիկոն (185), Գավին(186):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա