«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան որոշում է կայացրել թիմի նորեկների աշխատավարձի չափի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, այն ֆուտբոլիստները, որոնք կատալոնական ակումբին կմիանան հունիսի 30-ից հետո, չեն կարող աշխատել տարեկան 10 մլն եվրոյից ավելի: Դրանից բացի, ղեկավարության կողմից չի դիտարկվելու աշխատավարձի չափի վերանայման տարբերակ:
Թոփ խաղացողների պահանջները բավարարվելու է բոնուսային համակարգի միջոցով, որոնց դեպքում որևէ սահմանափակում չի գործի:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ «կապտանռնագույնները» խնդիրներ են ունենում Լա լիգայում գործող աշխատավարձի սահմանաչափի պատճառով: Սա հաշվի առնելով՝ նախորդ ամռանը «Բարսելոնան» ստիպված եղավ հրաժեշտ տալ առաջատար Լիոնել Մեսիին: